Լրահոս

03.02.2010 17:50

Մալգին. «ԼՂ հակամարտությունը պետք է լուծեն Երևանը, Բաքուն և Ղարաբաղը»

«Ռուսաստանի և ի դեմս Եվրամիության՝ Արևմուտքի միջև, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, տարաձայնություններ չկան»,-այդ մասին ասել է  Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի պետական համալսարանի ՌԴ արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերություններ ամբիոնի դոցենտ Արտյոմ Մալգինը։  Ըստ քաղաքագետի հակամարտության կարգավորման առումով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ամենաարդյունավետն է։ Մալգինը ընդգծել է, որ անիմաստ է Ռուսաստամի դիրքրոշման մեջ փնտրել հայաստանամետ կամ  ադրբեջանամետ մոտեցումներ՝ ավելացնելով, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծեն Երևանը, Բաքուն և Լեռնային Ղարաբաղը։

Ըստ «Regnum.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։