Լրահոս

02.01.2018 22:26


Ավտովթար-հրդեհ Լոռու մարզում. «09»-ի մեջ հայտնաբերվել են մոխրացած դիեր. Mercedes-ից 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար-հրդեհ Լոռու մարզում. «09»-ի մեջ հայտնաբերվել են մոխրացած դիեր. Mercedes-ից 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ZC 616 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «09»-ում հրդեհ է բռնկվել և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի առջևի հատվածում հայտնաբերվել են մոխրացած 2 դի։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա 5 ուղևորներ տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների, վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը