Աշխարհ

02.01.2018 12:31


Շիրերը քննադատել է Մոուրինյուին, ինչպես նաև՝ անդրադարձել Մխիթարյանի մարզավիճակին

Շիրերը քննադատել է Մոուրինյուին, ինչպես նաև՝ անդրադարձել Մխիթարյանի մարզավիճակին

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին ցուցադրած խաղի համար, ինչպես նաև` անդրադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վատ մարզավիճակին։

«Կա այդպիսի խոսք, որ թիմը մարզչի արտացոլանքն է։ Այժմ հենց դա է տեղի ունենում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Ժոզե Մոուրինյուն հատակին է, ինչպես և իր թիմը։ Չեմ կարող հիշել, թե երբ եմ վերջին անգամ տեսել նրան ժպտալիս։ Չկա էներգիա և կայծ, ինչը փոխանցվում է թիմին։ Մոուրինյուն գործում է այնպես, կարծես ամբողջ աշխարհը նրան դեմ է։

Մոուրինյուն չի կարողանում առավելագույնը ստանալ ոչ մի ֆուտբոլիստից։ Ներկա պահին Մխիթարյանը ստիպված կլիներ պայքարել Պրեմիեր լիգայի ցանկացած թիմում խաղալու համար, այն էլ «Մանչեսթեր Յունայթեդում»,- ասել է Շիրերը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը