Լրահոս

03.02.2010 17:24


«Եվրատեսիլ 2010» միջազգային երգի մրցույթի նախընտրական փուլին իր թեկնածությունն է առաջադրել Եվա Ռիվասը

«Եվրատեսիլ 2010» միջազգային երգի մրցույթի նախընտրական փուլին իր թեկնածությունն է առաջադրել Եվա Ռիվասը

«Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հայաստանյան ներկայացուցչությունը հայտնում է, որ «Եվրատեսիլ 2010» միջազգային երգի մրցույթի նախընտրական փուլին իր թեկնածությունն է առաջադրել Եվա Ռիվասը: Երգչուհու պրոդյուսերն է նույն ընկերության հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը:  

22-ամյա երգչուհի Եվա Ռիվասը ծնվել է Ռոստով քաղաքում: Նա մասնակցել է «5 աստղ», «Հայաստանի տարվա երգ», «Ռոստովի ոսկե ձայն» մրցույթներին, որտեղ  արժանացել է բարձրակարգ տիտղոսների: 5 տարի շարունակ ռուսական շոուբիզնեսում հանդես գալուց հետո տաղանդավոր երգչուհին այս տարի նկարահանեց իր առաջին հայկական տեսահոլովակը՝ Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ» երգի հիման վրա:

 «Եվրատեսիլ 2010» միջազգային երգի մրցույթի նախընտրական փուլում  Եվա Ռիվասը ներկայացնելու է «Apricot stone» երգը, որը թարգմանաբար նշանակում է «Ծիրանի կորիզ»: Երաժշտության հեղինակն է մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, իսկ խոսքերի հեղինակը՝ պոետ-երգահան Կարեն Կավալերյանը։ Երգի գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը (Մուրզոն):

 

Այս խորագրի վերջին նյութերը