Լրահոս

02.01.2018 10:54


Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն և բուք է

Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վայքի, Աշտարակի, Ապարանի, Թալինի, Սպիտակի, Արագածի, Կոտայքի, Մարալիկի, Աշոցքի, Արթիկի, Ճամբարակի, Լոռու, Ախուրյանի, Մեղրու, Սիսիանի, Հրազդանի, Արարատի, Ստեփանավանի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը