Լրահոս

03.02.2010 17:02


Ռուսաստանում Վրաստանի արտգործնախարարի դեմ քրեական գործ է հարուցվել

Երեկ Եվրասիական երիտասարդական միությունը ՌԴ քննչական ծառայությունից պաշտոնական ծանուցում է ստացել, որ ՌԴ գլխավոր դատախազությունն իր վարույթ է վերցրել Եվրասիական երիտասարդական միության հայցն ընդդեմ Վրաստանի արտգործնախարարի։

Ինչպես տեղեկացրել է վրացական «GHN»-ն գործակալությունը, Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Եվրասիական երիտասարդական միության հայցն ընդդեմ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի անհեթեթություն է։

-Մենք մտադիր ենք արհամարհել այդ փաստը։ Այդ պատճառով ո՛չ նախարարությունը, ո՛չ նախարարն այդ կապակցությամբ հայտարարություն չեն անի,-ասել են Վրաստանի դեսպանատնից։

Հիշեցնենք, որ Եվրասիական երիտասարդական միությունը հայցը ներկայացրել էր 2010թ. հունվարի 26-ին։

Հայցում մասնավորապես գրված է, որ ՌԴ քաղաքացի Գրիգոլ Վաշաձեն, լինելով Վրաստանի արտգործնախարարը, թույլ է տվել արտահայտություններ, և արել է այնպիսի գործողություններ, որոնք համարվում են հանցագործություն ՌԴ  քրեական օրենսգրքի 280 հոդվածի 2-րդ և 282 հոդվածի առաջին մասով։

Ըստ «Gazeta.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը