Լրահոս

01.01.2018 10:59


Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն է տեղում

Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի, Սիսիանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում ձյուն է տեղում:

Իջևանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 40-50 մետր:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը