Լրահոս

31.12.2017 17:43


Նուբարաշենի հոգեբուժարանում 3 կանայք ծեծի են ենթարկել միմյանց՝ օգտագործելով փայտեր

Նուբարաշենի հոգեբուժարանում 3 կանայք ծեծի են ենթարկել միմյանց՝ օգտագործելով փայտեր

Երեկ ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից Ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված հիվանդանոցի 1-ին բաժանմունքում փորձաքննության մեջ գտնվող կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 43-ամյա Էմմա Գրիգորյանի, Չարենցավան քաղաքի բնակիչ, 26-ամյա Արփինե Բադալյանի և Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 57-ամյա Սիլվա Մկրտչյանի միջև, որի ժամանակ նշված անձինք փայտերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություներ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը