Աշխարհ

31.12.2017 11:24


Ժոզե Մոուրինյուն նշել է, թե որքան կբացակայի Լուկակուն

Ժոզե Մոուրինյուն նշել է, թե որքան կբացակայի Լուկակուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի վնասվածքի մասին.

«Հաշվի առնելով այն, թե ինչպես Լուկակուն լքեց խաղադաշտն, ապա նա բաց կթողնի ամենաքիչը 2 հանդիպում: Սովորաբար այդպես էլ լինում է: Իբրահիմովիչը շարքից դուրս է մնացել մեկ ամսով: Տեսնելով այս ամենը՝ կարծում եմ, որ հունվարին նոր ձեռքբերումներ կլինեն»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է «BBC»-ին:

Նշենք, որ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը «Սաութհեմփթոնի» հետ խաղում գլխի ծանր վնասվածք էր ստացել: Նա խաղադաշտից դուրս էր բերվել պատգարակի օգնությամբ՝ անշարժացած վիճակում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը