Իրանում բողոքի ցույցեր են անցկացվում իշխանությունների դեմ (տեսանյութ)
Իրանի մի շարք քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության դեմ։Fars գործակալությունը հայտնում է 6 քաղաքում բողոքի ակցիաների մասին։
Արևմտյան Քերմանշահ քաղաքում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝«Հեռացի՛ր Ռոհանի», «Մա՛հ բռնապետին, ժողովուրդը տառապում է աղքատության մեջ», «Առաջնորդն իրեն աստծո տեղ է դրել» կարգախոսներով: Նրանք նաև վանկարկել են՝ «Ազա՛տ արձակեք քաղբանտարկյալներին» և «Մահ, կամ ազատություն»։
Ցուցարարների թիրախում են թե՛ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, թե՛ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին:
Իրանում նաև աճում է դժգոհությունը Սիրիային, Լիբանանին ու պաղեստինցիներին ցուցաբերվող չափազանց մեծ աջակցության պատճառով։
Ցույցեր են անցկացվել նաև Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մաշհադում, որտեղ որոշ ապրանքատեսակներ վերջին օրերին թանկացել ենմինչև քառասուն տոկոսով: Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև․ ավելի քան50 մարդ բերման է ենթարկվել։
Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին ցույցերի անցկացման համար մեղադրել է պահպանողական շրջանակներին։
Իշխանությունները սպառնում են ուժ կիրառելու միջոցով ցրել ապօրինի հավաքները:
Իրանում բողոքի ցույցեր են անցկացվում իշխանությունների դեմ (տեսանյութ)
Իրանի մի շարք քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության դեմ։ Fars գործակալությունը հայտնում է 6 քաղաքում բողոքի ակցիաների մասին։
Արևմտյան Քերմանշահ քաղաքում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ «Հեռացի՛ր Ռոհանի», «Մա՛հ բռնապետին, ժողովուրդը տառապում է աղքատության մեջ», «Առաջնորդն իրեն աստծո տեղ է դրել» կարգախոսներով: Նրանք նաև վանկարկել են՝ «Ազա՛տ արձակեք քաղբանտարկյալներին» և «Մահ, կամ ազատություն»։
Ցուցարարների թիրախում են թե՛ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, թե՛ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին:
Իրանում նաև աճում է դժգոհությունը Սիրիային, Լիբանանին ու պաղեստինցիներին ցուցաբերվող չափազանց մեծ աջակցության պատճառով։
Ցույցեր են անցկացվել նաև Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մաշհադում, որտեղ որոշ ապրանքատեսակներ վերջին օրերին թանկացել են մինչև քառասուն տոկոսով: Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև․ ավելի քան 50 մարդ բերման է ենթարկվել։
Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին ցույցերի անցկացման համար մեղադրել է պահպանողական շրջանակներին։
Իշխանությունները սպառնում են ուժ կիրառելու միջոցով ցրել ապօրինի հավաքները:
7or.am