Լրահոս

30.12.2017 11:33


Խոշոր ավտովթար Երևանում. «Դրախտ» ռեստորանի մոտ Mercedes-ը մխրճվել է բետոնե հատվածի մեջ

Խոշոր ավտովթար Երևանում. «Դրախտ» ռեստորանի մոտ Mercedes-ը մխրճվել է բետոնե հատվածի մեջ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում դեռևս չպարզված վարորդը Mercedes մակնիշի 10 ՕԼ 494 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Ավագ հետաքննիչ Ա. Իսախանյանի ցուցումով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը