Աշխարհ

30.12.2017 11:13


Մոուրինյու. Լուկակուն հրեշ է, բայց ոչ մեքենա

Մոուրինյու. Լուկակուն հրեշ է, բայց ոչ մեքենա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղի մասին.

«Չեմ կարող նրան հանգստի հնարավորություն տալ: Նա հոգնել է: Ֆիզիկապես նա հրեշ է, բայց ոչ մեքենա, և նա դա զգում է: Ռոմելուին առաջին հերթին ես պետք է շնորհակալություն հայտնեմ, և ոչ թե լրագրողները, երկրպագուները կամ փորձագետները: Կարծում եմ` ԱՊԼ-ում 20 խաղ 90-ական րոպեներով անցկացնելը հարձակվողի և առհասարակ ցանկացած խաղացողի համար, պարզապես անհավանական է: Եթե դուք օրինակ կենտրոնական պաշտպան եք, կարող եք վերահսկել ձեր էներգիան, դիրքային խաղ ցուցադրելով` դուք կարող եք դիմանալ այդպիսի գրաֆիկին: Բայց երբ խոսքը հարձակվողի մասին է, ես պետք է նրան շնորհակալ լինեմ:

Արդյոք նա մեղավո՞ր է թիմի բաց թողած վերջին գոլերում. ուղղակիորեն մեղավորություն չկա, բայց դա հենց այն բանի հետևանքն է, որ նրան մի փոքր հանգիստ է անհրաժեշտ: Բայց ինձ և թիմի համար նա հիանալի խաղացող է, ով խաղադաշտում ամբողջովին ներդնում է իր ուժերը, այդ իսկ պատճառով ես չեմ կարող քննադատել նրան»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Mirror»-ը:

Հիշեցնենք` ԱՊԼ-ի 20 խաղերում Լուկակուն դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում 24-ամյա բելգիացին զբաղեցնում է 2-րդ տեղը` շաբաթական 250 հազար ֆունտ եկամուտով:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը