Լրահոս

03.02.2010 16:00


Ահարոն Ադիբեկյան. «Մեզ հող պետք չէ...»

Ահարոն Ադիբեկյան. «Մեզ հող պետք չէ...»

-Մեզ հող պետք չէ, նույնիսկ Ղարաբաղը պետք չէ. մեզ պետք է՝ մեկ ամուսնական զույգի ծնելիությունը լինի 2,5 տոկոս,- «Դե ֆակտո» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նա ասել է, որ եթե այսպես շարունակվի, մեր ծնունդների հաշվարկով 2050-ին Հայաստանը լավագույն դեպքում կունենա 2 մլն բնակիչ։

-Մենք պետք է երկրագնդում մեր ֆիզիկական գոյությունը պաշտպանենք։ Սա՛ է մեր գերխնդիրը։ Մնացածը երրորդական է։ Ո՞ւմ համար է պետք տարածքը, որտեղ հայ չի ապրելու։ Ապրելու է կամ եզդի, կամ պարսիկ, կամ եթե թուրքերի հետ պայմանագիր կնքվի, առաջին հերթին քրդերն են գալու Հայաստան, հետո նոր մանրից կարող է՝ թուրքերը երևան։

«7օր»-ի հարցին, թե իր «մեզ հող պետք չէ» արտահայտությունը որքանո՞վ է տեղավորվում ազգային անվտանգության հայեցակարգի մեջ, Ա. Ադիբեկյանը պատասխանել է.

-Եթե Ադրբեջանը կարող է մեր դեմ չորս անգամ մեծ զինուժ կիրառել, դա արդեն անվտանգության անմիջական խնդիր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը