Լրահոս

03.02.2010 16:00

Պաշտոնական Անկարան դիվանագիտական գրոհ է սկսում Հայաստանի դեմ

Ինչպես տեղեկացնում է «АПА» գործակալությունը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, այսօր Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ժամանելու է Շվեյցարիա։ Բեռնում նա հանդիպելու է իր շվեյցարացի գործընկեր Միխայել Ամբուլին։

Հանդիպման ընթացքում Ֆ. Սինիրլիօղլուն ճշգրտելու է ՀՀ սահմանադրական դատարանի դրույթները, որոնք Թուրքիայի կարծիքով չեն համապատասխանում արձանագրությունների ոգուն։ Նա պատրաստվում է Ամբուլի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե Հայաստանը քայլեր չձեռնարկի, որոնք կապացուցեն արձանագրությունների նախնական գաղափարին նրա հավատարմությունը, ապա Թուրքիան այլևս չի կարողանա շարունակել այս գործընթացը։

Մ. Ամբուլը Հայաստանի և Թուրքիայի միջև 2008թ. ամռանն սկսված գաղտնի բանակցային գործընթացի ճարտարապետներից է։

Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն, Անկարան մտադիր է դիվանագիտական գրոհն սկսել անձնական հանդիպումների միջոցով, որից հետո միայն իրավաբանական գրավոր փաստաթուղթը կներկայացվի շահագրգիռ կողմերին։

Շվեյցարիայից հետո հանդիպումներ են նախատեսվում նաև ՄԽ անդամ երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։