Լրահոս

29.12.2017 14:20


«Ֆլորենս» ռեստորանի մոտ «Toyota Camry»-ն ընկել է ձորը

«Ֆլորենս» ռեստորանի մոտ «Toyota Camry»-ն ընկել է ձորը

Դեկտեմբերի 29-ին, ժամը 08:58-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, ձորն ընկած ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ձորից դուրս են բերել «Toyota Camry» մակնիշի 30 VN 707 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1990 թ. ծնված Ա. Խ.) և տեղափոխել քարշակի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը