Ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ իշխանությունն է
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «7օր»-ին ասել է, որ չի ցանկանում մասնակցել այն ճղճիմ խոսակցություններին, թե ով է իրական ընդդիմություն, ով՝ ոչ։
-Ես Վահան Հովհաննիսյանի տված գնահատականի հետ սկզբունքորեն համաձայն եմ. շատ ամոթ է, երբ քվեարկությամբ եվրոպացիներն սկսում են որոշել՝ ով է Հայաստանում ընդդիմություն, իսկ ով՝ ոչ։ Սա ինձ համար անընդունելի է, և սա ես կատեգորիկ մերժում եմ,- ասել է Ա. Սաֆարյանը՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանում ընդդիմության 2 տեսակ կա.
-Մի ընդդիմությունը կարող է համարի, որ այնքան վատ ու սխալ է ամեն ինչ, որ պետք է քանդել, նորից կառուցել, ինչին ես սկզբունքորեն դեմ եմ և բոլոր իմ ուժերով, հնարավորություններով դրա դեմ պայքարելու եմ, մյուս ընդդիմությունը կարող է ասել, որ պայքարը պետք է լինի կառուցողական, պետք է բոլոր սկզբունքային հարցերի այլընտրանքային մոտեցումներն ունենա, բայց դրանք ավելի ուժեղ և ընդունելի լինեն։ Այդ տեսակ ընդդիմությունն ինձ համար միակ ընդունելին է քաղաքական դաշտում։ Ես կուզենայի, որ Հայաստանի բոլոր կարգի ընդդիմադիրները լինեն այդպիսին։
Ի դեպ, ԲՀԿ խմբակցության քարտուղարը համամիտ է, որ ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ իշխանությունն է, հետևաբար իշխանությունում էլ կան մարդիկ, ովքեր կառուցողական և ոչ կառուցողական գործունեություն են ծավալում.
-Իշխանությունում կան մարդիկ, գործիչներ, ովքեր ունեն կառուցողական մտածելակերպ, և մարդիկ, ովքեր ունեն կարծրատիպեր և առանձնապես չեն փայլում իրենց կառուցողականության պատրաստակամությամբ։
Թե կոնկրետ ովքեր են այդ մադրիկ, Ա. Սաֆարյանը հրաժարվել է նշել։

7or.am