Լրահոս

29.12.2017 13:22


Երևանի Ճարտարապետաշինարարական համալսարանի բակում պայթուցիկանման սարք տեղադրողը եղել է 42-ամյա դասախոս

Երևանի Ճարտարապետաշինարարական համալսարանի բակում պայթուցիկանման սարք տեղադրողը եղել է 42-ամյա դասախոս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ ձեռնարկելով ստացված օպերատիվ հետախուզական միջոցառումներ` պարզել են դեկտեմբերի 25-ին Երևանի Տերյան փողոցում գտնվող Ճարտարապետաշինարարական համալսարանի բակում պայթուցիկանման սարք տեղադրողի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այն տեղադրել է Երևանի բնակիչ՝ 42-ամյա Արամայիս Գևորգյանը։ Վերջինս աշխատում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական ֆակուլտետում՝ որպես դասախոս։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս տվել է խոստովանական բացատրություն Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում և բաց է թողնվել։

Ինչպես ավելի վաղ նշված վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 25-ին արտակարդ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մաքրուհին տարածքում հայտնաբերել է կասկածելի արկղ։ Իրավապահները հայտնաբերել էին կասկածելի արկղ, որի վրա գրված էր ռեկտորի ազգանունը։

Այս խորագրի վերջին նյութերը