Աշխարհ

29.12.2017 11:46


Մոսկվայում ավտոբուսն այժմ էլ մխրճվել է կանգառում կանգնած մարդկանց մեջ. կան տուժածներ (տեսանյութ)

Մոսկվայում ավտոբուսն այժմ էլ մխրճվել է կանգառում կանգնած մարդկանց մեջ. կան տուժածներ (տեսանյութ)

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող մետրոյի «Սխոդնենսկայա» կայարանի մոտ ավտոբուսը մխրճվել է կանգառում կանգնած մարդկանց մեջ։

Սկզբում խոսվում էր 2 զոհի մասին, սակայն ինչպես հայտնում է "Интерфакс-ը, ճշտված տեղեկություններով՝ զոհեր չկան։ Տուժել է 3 մարդ։ Նրանց վիճակը գնահատվում է ոչ ծանր։

Ըստ նախնական վարկածի՝ վթարը տեղի է ունեցել մեկ այլ վարորդի մեղքով․ ավտոբուսը բախվել է կանգառին այն պատճառով, որ իրեն է բախվել մեկ այլ ավտոմեքենա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին էլ Մոսկվայի Սլավյանսկայա բուլվարումավտոբուսը մխրճվել էր ստորգետնյա անցումի մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը