Լրահոս

29.12.2017 10:51


Մաշտոցի պողոտայում «ГАЗель» է շրջվել

Մաշտոցի պողոտայում «ГАЗель» է շրջվել

Դեկտեմբերի 29-ին, ժամը 07:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու ավտոկայանատեղիի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ГАЗель» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes ML 320» մակնիշի 55LS700 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը