Աշխարհ

29.12.2017 16:27


Տիեզերագնացության ոլորտի 2017-ի ձեռքբերումները (տեսանյութ)

Տիեզերագնացության ոլորտի 2017-ի ձեռքբերումները (տեսանյութ)

Մինչ աշխարհը շարունակում է քննարկել տարվա կարևոր քաղաքական իրադարձությունները՝ տարին նաև հատկանշական էր տիեզերագնացության ոլորտի գիտական ձեռքբերումներով:

Տիեզերագնացության ոլորտի տարվա ամենամեծ նվաճումներից մեկը 20 տարի առաջ մեկնարկած Cassini-Huygens (Կասինի-Հոյգենս) առաքելության նշանակալի ավարտն էր:

1997 թվականի հոկտեմբերի 15-ին Ֆլորիդա նահանգում սկիզբ դրվեց ՆԱՍԱ-ի, եվրոպական և իտալական տիեզերական գործակալությունների համատեղ Cassini-Huygens նախագծին, որի հիմնական նպատակը Սատուրն մոլորակի, դրա օղակների և խոշորագույն՝ Տիտան բնական արբանյակի ուսումնասիրությունն էր:

20 տարի բաց տիեզերքում անցկացրած Cassini-Huygens-ը ողղորդվում էր նաև Սատուրնի մթնոլորտի այրման նպատակով՝ երկիր մոլորակի մանրէներով աղտոտված շրջակա լուսինների մաքրման և տիեզերական առաքելությունների ընթացքը չդանդաղեցնելու միտումով:

«Չեմ կարծում, որ պետք է մոլորակի օղակների մասնագետ լինել պատկերացնելու, թե ինչ պատմական օր էր մեզ համար երեկ: Անհնար է որևէ կերպ նկարագրել այն ամենն ու այն մեծ ոգևորությունը, որը մենք զգացինք անցած գիշեր», - գտնում է Cassini-Huygens առաքելության թիմի ղեկավար Կառոլին Պորկոն:

Այս տարվա մեկ այլ հատկանշական տիեզերական ծրագրերից մեկը՝ Եվրոպական տիեզերական գործակալության Sentinel 5 Precursor արբանյակի մեկնարկն էր: Այն հետազոտելու և ահազանգելու է ոչ մարդկային գործոններով պայմանավորված օդի աղտոտվածության աղբյուրների ու մարդկային կյանքին սպառնացող վտանգների մասին:

«Այն հետազոտելու է արտաքին գործոններով պայմանավորված վնասակար գազերի և աղտոտող նյութերի աղբյուրները և դրանց առնչությունը բնական աղետների հետ», - ասում է Airbus տիեզերական անվտանգության ծրագրից Ռալֆ Կորդին:

2017-ին Միջազգային տիեզերակայանից ՆԱՍԱ-ի տիեզերագնացները կատարեցին իրենց 200-րդ տիեզերական զբոսանքը, որի ընթացքում տիեզերագնաց Փեգի Վիթսոնը նոր ռեկորդ սահմանեց:

Ներկայումս աշխարհի առաջադեմ գիտնականները զբաղված են 2018 թվականի կարևոր և նոր տիեզերական առաքելությունների նախապատրաստական աշխատանքներով, որոնց թվին է դասվում նաև James Webb ինֆրակարմիր տիեզերական աստղադիտակ ծրագիրը, որի օգնությամբ հնարավոր կլինի ուսումնասիրել նոր հայտնաբերված մոլորակներն ու հեռավոր աստղերը:

«Մենք կօգտագործենք Webb-ը այդ մոլորակների միջավայրը ուսումնասիրելու և դրանց քիմիական բաղադրությունը, ինչպես նաև՝ այդ միջվայրում ջրի և օզոնի հնարավոր առկայությունը պարզելու նպատակով», - ասում է James Webb տիեզերական աստղադիտակ ծրագրի ներկայացուցիչ Էրիք Սմիթը:

Գիտնականներն ուրախ են նաև, որ այս նոր աստղադիտակը տեղակայված է լինելու երկիր մոլորակից մոտ 1,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա և չի նպաստելու երկրի առանցքի շուրջ կուտակված հսկայական չափերի հասնող տիեզերական խառնուրդների և աղբի ավելացմանը՝ ինչը մեկ այլ լուրջ խնդիր է, որի լուծումը գիտնականները առայժմ չեն կարողանում գտնել:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը