Աղասի Թադևոսյան. «Հայաստանը, ցավոք, դերակատար չէ այս գործընթացում»
Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին՝ ասել է, թե իր կարծիքով գործընթացն արվում է հենց գործընթացի համար, ոչ թե արդյունքների։
-Սա մի գործընթաց է, որը, եթե չասեմ՝ ինքնանպատակ է, ապա, այնուամենայնիվ, արդյունքը, որպես այդպիսին, պիտի դիտարկել որպես գործընթացի զարգացում։ Ես արդյունք չեմ ակնկալում, և չեմ ակնկալում, որ շատ արագ փոփոխություններ կլինեն, ու հարաբերությունները կբարելավվեն (շատ մեծ խոչընդոտներ կան), բայց պրոցեսը զարգացում կունենա։ Զարգացումները կախված կլինեն տարածաշրջանային զարգացումներից, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ինքնուրույն չէ,-նշել է նա։
Նրա խոսքերով՝ հօգուտ մեզ գործընթացը կզարգանա միայն այն դեպքում, եթե Հայաստանը դերակատար լինի այս գործընթացում։
-Հայաստանը, ցավոք, դերակատար չէ այս գործընթացում, և չեմ կարծում, որ ի նպաստ մեզ շատ լուրջ բաներ կարող են լինել։ Գուցե Քաջ Նազարի բանաձևով բախտները բերի, բայց ասել, որ երկիրը ծրագրավորված գնում է դեպի դրական զարգացումներ, և գիտի, թե ինչ է ուզում այդ հարաբերություններից, չի կարելի, որովհետև և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր թևերում նպատակների աղոտություն կա։ Հայաստանը քաղաքական ծրագրավորման կուլտուրա չունի ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության տեսանկյունից,-հավելել է նա։

7or.am