Աշխարհ

28.12.2017 22:27


Կախեթիում պայթյունից 11-ամյա երեխա է զոհվել

Կախեթիում պայթյունից 11-ամյա երեխա է զոհվել

Վրաստանի Կախեթի շրջանի Հին Անագա գյուղում կարբիդային բալոնի պայթյունի հետևանքով 11 տարեկան երեխա է մահացել։

Տեղի բնակիչների խոսքերով, տան բակում եղել է կարբիդային բալոն, որի մեջ չափից շատ գազ էր հավաքվել։ 11-ամյա երեխան՝ չիմանալով դրա վտանգավոր լինելու մասին, բալոնի մոտ կրակայրիչը վառել է, ինչն էլ պայթյունի պատճառ է դարձել։

Պայթյունը այնքան ուժեղ է եղել, որ բալոնի կափարիչը թռել է, հարվածել երրեխային, ով ստացած ծանր վնասվածքներից մահացել է:

Քրեական գործ է հարուցվել՝ «անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ» հոդվածով, որը նախատեսում է ատազրկում 5 տարի ժամկետով։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը