Աշխարհ

29.12.2017 07:17


Երթևեկության նոր կարգ՝ Թբիլիսիի փողոցներում

Երթևեկության նոր կարգ՝ Թբիլիսիի փողոցներում

Վրաստանում տրանսպորտային միջոցների (տաքսիների, երթուղային տաքսիների և ավտոբուսների) երթևեկության համար նոր կարգ կսահմանվի։

Այս մասին տեղեկացրել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Մայա Բիթաձեն՝ ընդգծելով, որ փոփոխությունը, որ նպատակ ունի բարելավել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հանրությանը կներկայացվի 2018թ․ սկզբին։

«Տրանսպորտային կազմակերպությունների ու միջոցների գործունեության կարգավորումը մեր առջև դրված առաջնային խնդիրներից է: Մեր ունեցած ծրագրի շրջանակներում քայլ առ քայլ կլուծենք բոլոր խնդիրները: 2018թ․ Թբիլիսիի տաքսիների, երթուղային տաքսիների և ավտոբուսների երթևեկության կարգում մի շարք փոփոխություններ կիրականացվեն: Դրանց մասին հայտնի կդառնա գալիք տարվա սկզբին»,- ասել է Բիթաձեն:

Հատկանշական է, որ 2018թ․փետրվարից քաղաքապետարանի որոշմամբ, երթուղային տաքսիները քաղաքի 14 փողոցներում կանգ կառնեն միայն կանգառներում:

Այդ փողոցներն են.

Մերաբ Կոստավա

Վաժա Փշավելա

Շոթա Ռուսթավելի

Պետրե Մելիքիշվիլի

Ալեքսանդրե Կազբեգի

Վախթանգ Գորգասալի

Դավիթ Աղմաշենեբելի (փողոց)

Դավիթ Աղմաշենեբելի (պողոտա)

Իլիա Ճավճավաձե

Ժիուլի Շարտավա

Պեկինի

Մարշալ Գելովանի

Ջորջ Բուշ

Կախեթիի մայրուղի

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը