Աշխարհ

28.12.2017 22:11


Թուրքիայում ձերբակալվել են մի խումբ ադրբեջանցի ուսանողներ

Թուրքիայում ձերբակալվել են մի խումբ ադրբեջանցի ուսանողներ

Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել Ստամբուլի «Քասթամոնու» համալսարանում սովորող 8 ադրբեջանցի ուսանողների, ովքեր զբաղվել են դրամաշորթությամբ:

Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի՝ ոմն Է.Է.-ն, Ֆ.Ա.-ն, Ն.Ա-ն, Ր.Ա.-ն Մ.Յ.-ն,Ս.Մ.-ն, Հ.Ա.-ն շանտաժի էին ենթարկել ադրբեջանցի այլ ուսանողների, որոնք նոր էին եկել Թուրքիա ուսման նպատակով:

Աղբյուրը նշում է, որ ձերբակալվածները մի անգամ ներխուժել են իրենց հայրենակիցներից մեկի տուն և կողոպտել այն՝ իրենց հետ տանելով արժեքավոր իրեր:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը