Լրահոս

28.12.2017 14:48


Արտակարգ դեպք Երևանի Հայ-հունական պետական քոլեջում. հայտնաբերել են «հեռախոսային ահաբեկչին»

Արտակարգ դեպք Երևանի Հայ-հունական պետական քոլեջում. հայտնաբերել են «հեռախոսային ահաբեկչին»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, տաք հետքերով հայտնաբերել են «հեռախոսային ահաբեկչին», ով նույն օրը, ժամը 13։20-ին զանգահարել էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Հայ-հունական պետական քոլեջում ռումբ կա դրված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քոլեջ են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ մի քանի օպերատիվ ծառայությունների աշխատակիցների հետ, ովքեր պարզել են, որ ահազանգը կեղծ է։

Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են հեռախոսային ահաբեկչին, ով Արմավիրի մարզի բնակիչ՝ 15-ամյա Ռոմիկ Ն.-ն է, ով սովորում է նշված քոլեջի 1-ին կուրսում։ Պարզվել է, որ նա Էրեբունի վարչական շրջանում բնակվող իր դասընկեր, հասակակից Նարեկ Հ.-ի հեռախոսը վերցրել է ու առանց նրա գիտության՝ ահազանգել է Երևանի 1-02 ծառայություն և տվել կեղծ կանչ, իբրև թե քոլեջում ռումբ է դրված։ Ոստիկանները նշված անձանց ներկայացրել են բաժին, որից հետո բաց են թողնվել։ Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը