Լրահոս

03.02.2010 14:44

Վարդան Այվազյան. «Մի՛ մեղադրեք ինձ այն բանի մեջ, ինչը իմը չէ»

Վարդան Այվազյան. «Մի՛ մեղադրեք ինձ այն բանի մեջ, ինչը իմը չէ»

-Իմ խորին համոզմամբ՝ խաղատների գործունեությունը կառավարության և պետության կողմից գովերգվող բիզնես չէ, և այնպես չէ, թե մենք նրանց համար ուշաթափվում ենք։ Եվ եթե ՀՀ-ում կազինո չեղավ, այնպես չէ, որ երկիր կոչնչանա,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ-ում խաղատների գործունեության մասին՝ ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողվի նախագահ Վարդան Այվազյանը։

Նրա խոսքերով՝ ինքը նույնիսկ լրատվամիջոցներին՝ թերթերին, ռադիոներին, հեռուստաընկերություններին առաջարկում է, որ խաղատների այդպիսի շքեղ գովազդներ  չանեն։

Այն հարցին, թե ինչո՞ւ այդ առաջարկի վերաբերյալ ինքն օրենսդրական նախաձռնությամբ հանդես չի գալիս, Վարդան Այվազյանը պատասխանել է՝ ի՞նչ է, պարտադիր է օրե՞նք լինի, որ մարդ գողություն չանի։

-Մի մեղադրեք ինձ այն բանի մեջ, ինչը իմը չէ։ Ես 131 պատգամավորներից ընդամենը մեկն եմ,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։