1895 թվականի դեկտեմբերի հենց այս օրը Փարիզում Լյումիեր եղբայրների կողմից ներկայացվեցին առաջին վճարովի ֆիլմերը: Հանդիսատեսը տեսավ «Գնացքի ժամանումը», «Աշխատավորների ելքը գործարանից» կարճամետրաժ ֆիլմերը:
Առաջին անվճար կինոդիտումները կայացել են 1894 թվականին: Այն ժամանակ փարիզյան սրճարաններից մեկում ցուցադրվեց «Գնացքի ժամանումը» ֆիլմը, որը տևողությունը մեկ րոպեից էլ պակաս էր:
Հանդիսատեսը վախեցած դուրս է վազել սրճարանից, քանի որ նրանց թվացել է, թե էկրանից եկող գնացքը կարող է սպանել իրենց:
Այսօր կինոյի միջազգային օրն է