Նավալնին համազգային ցույցերի, ընտրությունների բոյկոտի կոչ է անում
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ում արգելեցին մասնակցել 2018 թվականի մարտին անցկացվելիք նախագահական ընտրություններին, կոչ է անում հունվարի 28-ին համազգային ցույցերի դուրս գալ:
Երեկ իր կայքում Նավալնին գրել է․ «Հստակ է, որ Պուտինն ու Կրեմլը ընտրություններին բարձր մասնակցության կարիք ունեն, ինչը հնարավորություն կտա գործող նախագահին ևս 6 տարով ղեկավարել երկիրը»: Նա հորդորել է բոլորին բոյկոտել ընտրությունները:
Նկատենք, որ այս գրառումն իր էջում Նավալնին արել է այն ժամանակ, երբ Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրություններին առաջադրվելու փաստաթղթերն էր ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Աղբյուրը՝ Ազատություն