Լրահոս

03.02.2010 14:04


2010թ. հայտարարվել է տերյանական տարի

2010թ. հայտարարվել է տերյանական տարի

«Դսուպլեքս» ակումբում «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանը ներկայացրել է Վահան Տերյանի 125-ամյակին նվիիրված միջոցառումների ցանկը։ Նա նշել է, որ  իրենք դիմել էին ՀՀ կառավարությանը, և 2010թ. հայտարարվել է տերյանական տարի։ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կազմավորվել է հոբելյանական հանձնաժողով, որի մեկնարկային նիստն արդեն տեղի է ունեցել, և հաստատվել է միջոցառումների ծրագիրը։

Անցկացվելիք հիմնական միջոցառումները կեզրափակվեն Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում՝ հանդիսավոր նիստով և գեղարվեստական մասով։ Բանաստեղծի տարեդարձի օրը՝ փետրվարի 9-ին, Կոմիտասի անվան պանթեոնում տեղի կունենա «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը։

Առուշան Հակոբյանը նշել է՝ կառավարության կողմից ներկայացվել և հաստատվել է, որ այս տարի պետք է հրատարակվի Տերյան հանրագիտարանը, որը հայ գրականության մեջ նախադեպը չունեցող երևույթ է։

Վրաստանի գրողների միության և համապատասխան մարմինների հետ համաձայնեցված է, որ այս տարի Թբիլիսիում պետք է տերյանական օր անցկացվի։ Օրենբուրգում ևս կանցկացվեն տերյանական օրեր։

Մի շարք միջոցառումներ են նախատեսվում նաև Երևանի պետական համալսարանում, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Դպրոցներում նախատեսվում է անցկացնել շարադրությունների մրցույթ՝ վարչապետի մրցանակով։ Նախատեսվում է Տերյանի անունով կրթաթոշակ ևս նշանակել, ինչպես նաև մարզերում միջոցառումներ անցկացնել։

Առուշան Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել Երևանում Վահան Տերյանի անվան թանգարան ստեղծելու մասին, և վարչապետի հանձնարարականն ընթացքի մեջ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը