Լրահոս

28.12.2017 07:11


Վրաերթի են ենթարկվել 42-ամյա, 66-ամյա և 86-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 42-ամյա, 66-ամյա և 86-ամյա քաղաքացիներ

Դեկտեմբերի 26-ին, ժամը 7.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 44 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 126 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը