Աշխարհ

27.12.2017 20:11


Սերբիան Թուրքիային արտահանձնել է քուրդ քաղաքական գործչին

Սերբիան Թուրքիային արտահանձնել է քուրդ քաղաքական գործչին

Սերբիայի իշխանությունները որոշել են Թուրքիային արտահանձնել իրենցից ապաստան խնդրած «Քուրդիսատանի ազատություն»(PAK) կուսակցության Մուշի նահանգային ղեկավար Ջեվդեթ Այազը:

Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ Թուրքիայում նա մեղադրվում է երկրի «սահմանադրական կարգի խախտման փորձի մեջ»: Քուրդ գործչին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Այազի՝ Թուրքիային արտահանձնելու տեղեկությունը հայտնել է Սերբիայի արդարադատության նախարար Նելա Կուբուրովիչը: Աղբյուրը նշում է, որ Այազը արդեն մեկ ամիս է ինչ անազատության մեջ է գտնվում Սերբիայում: Նա ապաստան է խնդրել Սերբիայից, սակայն վերջինս մերժել է Այազի պահանջը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի հանձնաժողովներից մեկը, որը զբաղվում է խոշտանգումների կանխմամբ դեկտեմբերի 18-ին ընդունել էր բանաձև, որով չէր թույլատրվում Այազի արտահանձնումը Թուրքիային:

Հիշեցնենք, որ PAK-ը հիմնադրվել է Թուրքիայում՝ 2014թ. դեկտեմբերի 11-ին: Կուսակցության նախագահը հանդիսանում է Մուստաֆա Օզչելիքը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը