Ռուսաստանում փորձարկված հրթիռը տեսանելի է եղել Թուրքիայում
Դեկտեմբերի 26-ի վաղ առավոտյան Թուրքիայի երկնքում պայծառ լուսափունջ է դիտարկվել: Ըստ ռուսական «Tass» լրատվական գործակալությանը հղում կատարող թուրքական «Haber7.com» լրատվակայքի՝ նման երևույթը պայմանավորված է եղել Ռուսաստանում իրականացված բալիստիկ հրթիռի փորձարկմամբ:
Աղբյուրի համաձայն՝ ՌԴ ՊՆ ռազմավարական միջուկային ուժերը Կասպից ծովի հյուսիս-արևմուտքում գտնվող հրթիռային տեխնիկայի փորձարկման «Կապուստին» հրաձգարանից արձակել են RS-12M տիպի հրթիռը:
Հրթիռը թռիչքի ընթացքում տեսանելի է եղել Թուրքիայի տարածքում՝ Ստամբուլից մինչև Հաթայ, Սամսունից մինչև Շըրնաք ընկած ողջ տարածքում: Թռիչքի ավարտին հրթիռն ընկել է Ղազախստանում գտնվող փորձարկումների կենտրոնում:
Բալիստիկ հրթիռների և պաշտպանության ոլորտի թուրք մասնագետ Հաքան Քըլըչը տեղեկացրել է, որ RS-12M հրթիռների հեռահարությունը կազմում է 13.000 կմ, այն երկրից բարձրանում է մինչև 300 կմ, ինչի հետևանքով կարող է նկատելի լինել բավական հեռու տարածություններից:
Հավելենք, որ ավելի վաղ կատարված նմանատիպ փորձարկումների ժամանակ հրթիռի լույսը նկատվել էր Թուրքիայի Արդահան քաղաքից:

Աղբյուրը` Ermenihaber.am