Լրահոս

03.02.2010 13:42


Հանգստի գոտում խաղատների առկայությունը կխթանի՞ տուրիզմի զարգացմանը

Հանգստի գոտում խաղատների առկայությունը կխթանի՞ տուրիզմի զարգացմանը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժոովի նախագահ Վարդան Այվազյանը խոսելով ՀՀ կառավարության՝ ԱԺ-ին ներկայցրած խաղատների մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝ ասել է, թե այն երեք օրենքների համախումբ է ներկայացնում։

-Այն կարգավորում է լիցենզավորման մասին օրենքը, պետական տուրքի մասին օրենքը և խաղատները որոշակի տարածքներից դուրս բերելու մասին առաջարկությունը։ Նախ այն փոքր գումարին է վերաբերում,  որ առաջարկվում է գանձել խաղատներից գործունեության համար,-նշել է նա։

Ըստ Վարդան Այվազյանի՝ պետք է երևանամերձ  տարածքներում խաղատների գործունեության համար ավելի բարձր վճար դրվի, քան սահմանամերձ գոտիներում կամ փոքր քաղաքաներում։

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամայանն էլ նշել է, որ ծրագիր կա 2013թ. բոլոր խաղատները տեղափոխել զբոսաշրջային գոտիներ՝ Ծաղկաձոր, Սևան և Ջերմուկ։ Նրա խոսքերով՝ դա կխթանի զբոսաշրջության զարգացմանը։

Իսկ փորձագետ Կարինե Հակոբյանն էլ հակադարձել է, թե բարոյական և գաղափարական առումով չի կարելի հանգստի գոտի համարվող այդ երեք քաղաքաներում խաղատներ կառուցել։

-Իհարկե, խաղամոլությունը եկամուտ կարող է բերել երկրին, բայց թմրամոլությունը նույնպես կարող է եկամուտ բերել։ Սակայն եթե երկիրն ու ժողովուրդը ապականվելու են, ո՞ւմ համար են այդ եկամուտները։ Այստեղ սկզբունքային, բարոյական և հայեցակարգային խնդիր կա, և այս նախագիծը մեկ անգամ ևս հաստատում է, որ մենք չունենք երկրի անվտանգ զրագացման հայեցակարգ,-նշել է նա։

Ըստ փորձագետի՝ Ծաղկաձորում, Սևանում և Ջերմուկում խաղատներ կառուցելով՝ այդ քաղաքները կապականվեն և կկորցնեն ի սկզբանե ունեցած իրենց նշանակությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը