Աշխարհ

27.12.2017 15:38


«Deutsche Welle»-ն սկանդալային ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի մասին

«Deutsche Welle»-ն սկանդալային ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի մասին

Գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը աղմկահարույց ռեպորտաժ է պատրաստել 2017. Թուրքիայի շուրջ տեղի ունեցած հասարակական և քաղաքական իրադարձությունների վերաբերյալ:

Մասնավորապես թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հոդվածին, նշում է, որ ռեպորտաժում հիշեցվել են բացասական մի շարք զարգացումներ: Նշվում է, որ նախ 2017թ փետրվարին Թուրքիայում ձերբակալվեց «Die Welt» լրատվամիջոցի թղթակից Դենիզ Յուջելը, ով այժմ շարունակում է անազատության մեջ մնալ և մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ»:

2017թ. մարտին սկսվեց թուրք-հոլանդական ճգնաժամը: Պատճառն այն էր, որ Հոլանդիայի իշխանությունները արգելեցին Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարարին առաջիկա 10 տարիներին այցելել իրենց երկիր: Վերջինս որակվել էր որպես «անցանկալի անձ»:

2017թ ապրիլի 29-ին. Թուրքիայում ժամանակավորապես արգելափակվել էր Wikipedia-ի հասանելիությունը: Դրա պատճառներից մեկն այն էր, որ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Wikipedia-ի օգտատերերը նախագահ Էրդողանի անվան տակ փոփոխություն էին կատարել և գրել «բռնապետ»:

2017թ. մայիսի 23-ին Թուրքիայում մի խումբ ուսուցիչներ հացադուլ հայտարարեցին երկրում տեղի ունեցող իրավախախտումների պատճառով: Հացադուլի 76-րդ օրը իրավապահ մարմինները բերման ենթարկեցին ուսուցիչներին, սակայն հետո ազատ արձակեցին և վերջիններս վերստին հացադուլ հայտարարեցին:

2017թ. հուլիսին Թուրքիայում ձերբակալեցին «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման: Ձերբակալվածների մեջ էին գերմանիայի քաղաքացի Պետեր Շթոյդների և Շվեյցարիայի քաղաքացի Ալի Գրավին և այլք:

2017թ. հուլիսի 24-ին Թուրքիայում սկսվեցին կալանավորվել ընդդիմադիր թուրքական «Cumhurriyet» թերթի աշխատակիցները:

Հոկտեմբերի 8-ին սկսվեց Թուրքիայի և ԱՄՆ-ի ճգնաժամը փոխադարձ վիզաների տրամադրման վերաբերյալ: Պատճառն այն էր, որ Ստամբուլի ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանում ձերբակալվեց մի աշխատակից, ով մեղադրվեց լրտեսության մեջ:

Նոյեմբերի 19-ին էլ Թուրքիայի իշխանությունները արգելքներ սահմանեցին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ակցիաների նկատմամբ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը