Ադրբեջանի ՊՆ ղեկավարը երկու օրում այցելել է սահմանային 3 կորպուսների զորամասեր
Դեկտեմբերի 26-27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ԶՈՒ ԳՇ պետի ուղեկցությամբ այցելել է այդ երկրի ԶՈւ՝ Հայաստանի հետ սահմանին (այդ թվում նաև Արցախի) տեղակայված բոլոր երեք բանակային կորպուսներ: Դեկտեմբերի 27-ին Հասանովը եղել է 3-րդ ԲԿ-ում: Այցերի մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Դեկտեմբերի 26-ին Հասանավոը, Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսում. Շտաբը՝ Բեյլագան՝ Հադրութի, Մարտունու շրջանների դիմաց:
Այստեղ Հասանովը մասնակցել է զորամասի տարածքում կառուցված զինտեխնիկայի նոր պարկի, ինչպես նաև շտաբային շենքի հանձնման արարողությանը: Դատելով հրապարակված լուսանկարներից՝ այդ զորամասում՝ նշված պարկում, կան առնվազն իսրայելական SandCat զարահամեքենա, ԲՄՊ-2, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ:
Նույն օրն Ադրբեջանի ՊՆ և ԶՈւ ԳՇ հրամակազմն այցելել է նաև 1-ին ԲԿ. Շտաբը՝ Բարդա (տեղակայված է հիմնականում Ասկերանի, Մարտակերտի ու Շահումյանի դիմաց): Ըստ այս հաղորդագրության՝ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը մասնակցել է նոր կառուցված հենակետի բացմանը, անցկացվող վարժանքների:
Այս զորամասում, ի թիվս այլ զինտեխնիկայի, երևում են նաև ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: Հավանաբար այն խմբաքանակից, որն Ադրբեջանը Ռուսաստանից ստացել էր 2017 թ.:
Արդեն դեկտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավարը եղել է 3-րդ ԲԿ զորամասերից մեկում: Այս կորպուսի պահպանության տեղամասը ձգվում է Քաշաթաղի շրջանի մի հատվածից մինչև հայ-վրացական սահման: Այստեղ հիմնականում Տ-72 տանկեր են երևում: Հասանովին նաև ներկայացրել են նույն զորամասում զրահատեխնիկայի վարման, կրակելու ուսումնամարզական կենտրոնը՝ համալրված տարբեր վարժասարքերով:

Աղբյուրը՝ razm.info