Լրահոս

27.12.2017 13:31


Երևանում թալանել են «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզչի տունը

Երևանում թալանել են «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզչի տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 25-ին Երևանում կատարված բնակարանային գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 33-ամյա Էդգար Թորոսյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ից մինչև 16։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր տան մուտքի դռան փականը, մտել բնակարան, այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր և նոութբուք-համակարգիչ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Թորոսյանը «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը