Կրակոցներ են հնչել Մոսկվայի ֆաբրիկաներից մեկում․ առնվազն մեկ մարդ զոհվել է
Այսօր Մոսկվայի "Меньшевик" ֆաբրիկայում կրակոցներ են հնչել: Հաղորդվում է առնվազն մեկ զոհի և մի քանի վիրավորի մասին:
Ըստ «Ինտերֆաքս»-ի` կրակոցները հնչել են ֆաբրիկայի ներկա և նախկին սեփականատերերի միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո:
Ոստիկանությունը շրջափակել է տարածքը:
Business FM-ին հաջողվել է կապ հաստատել ֆաբրիկայի սեփականատեր, կրակոցներն իրականացրած Իլյա Ավերյանովի հետ, ով պարզաբանել է այդ քայլին դիմելու պատճառները։ Նա նշել է, որ արդեն մի քանի տարի է՝ իրենից ցանկանում են խլել բիզնեսը, իսկ այսօր առավոտյան ինքը ենթարկվել է հարձակման և ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանության։
«Կեղծ փաստաթղթերով ինձանից վերցրել են ֆաբրիկան, ինձ սննանկացրել են։ Ես 8 երեխա ունեմ։ Ես չորս տարի է՝ պայքարում եմ»։
Նա նաև նշել է, որ իրեն շրջափակել են հատուկ ջոկատայինները, և հիմա իրեն մնացել է կա՛մ կրակել, կա՛մ հանձնվել։ Նաև հավելել է, որ եթե կենդանի մնա, կպայքարի մինչև վերջ։

7or.am