ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային բանկի կողմից արված այն հայտարարությունը, որ իրականացվելու են էմիսիոն քայլեր, արդեն իսկ արձագանք է ստացել միջազգային շուկայում։ 1 ԱՄՆ դոլարը եվրոյի հանդեպ սկսել է զիջել իր դիրքերը ։ 15։00- ի դրությամբ 1 եվրոյի գինը 1,35-ի սահմաններում էր։ Դոլարը կորցնում է իր դիրքերը նաև այլ արժույթների, մասնավորապես ՌԴ ռուբլու նկատմամբ։ Դոլարային արտահայտությամբ արդեն բարձրացել է նավթի «brent» մակնիշի 1 բարելի գինը՝ տատանվելով 49 դոլարի սահմաններում, որն ավելի քան 4 %-ով բարձր է նախորդ օրվա գնանշման մակարդակից։
Դոլարը կրկին «սուզվու՞մ» է