Լրահոս

13.01.2011 17:34


Առաջարկվում է սահմանել տեղական ինքնակառավարման օր

ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նոյեմբերի 10-ին նշել տեղական ինքնակառավարման օրը։ Նախագծի վերաբերյալ գործադիրն սկզբունքային առարկություն չունի։
Իր նիստում կառավարությունը քննարկել է ԱԺ մի խումբ պատգամավորների' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հոգեբուժական օգնության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքներում։ Նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարությունն արել է մի շարք դիտողություններ, որոնցից բխում է, որ օրինագծերը լրամշակման կարիք ունեն։
Նիստում քննության է առնվել նաև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու' ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որին գործադիրը դեմ է արտահայտվել։
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը