Ռուսաստանում ծրագրվում է նախագծել նոր շուրջ 4-5 տոննա զանգվածով և 750-950 կմ/ժ արագությամբ նոր անօդաչու թռչող սարք: Անօդաչուն լինելու է ռեակտիվ: Նախագծով զբաղվում է Սիմոնովի անվան միացյալ կոնստրուկտիվ բյուրոն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ռազմարդյունաբերական համալիրում իր աղբյուրներին:
«Այն պետք է սարքավորված լինի անօդաչուի թռիչքային արագությունն ապահովող տուրբոռեակտիվ շարժիչով, ինչը թույլ կտա առնվազն 2 անգամ գերազանցել նույն դասի պտուտակավոր շարժիչով ԱԹՍ-ների արագությունը»,–հայտնել է անանուն աղբյուրը:
Միացյալ կոնստրուկտիվ բյուրոն պայմանագիրը ձեռք է բերել մրցույթի արդյունքներով:
Նշենք, որ Ռուսաստանը ակտիվորեն լրացնում է տեխնոլոգիաներում իր բացը, այդ թվում՝ նաև անօդաչու թռչող սարքերի իր պարկը: Փոքր, հետախուզական անօդաչուներով ռուսաստանցի զինծառայողները սպառազինված են ինչպես մշտական տեղակայման վայրերում, այնպես էլ՝ Սիրիայում:
Օրինակ՝ միայն այս ամառային ուսումնական պատրաստության ընթացքում Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի ԱԹՍ ստորաբաժանումները ավելի քան 300 ժամ թռիչք են իրականացրել:
Ռուսաստանը ծրագրում է ստեղծել ռեակտիվ ԱԹՍ

Աղբյուրը՝ razm.info