Մոուրինյու. Լինգարդն ու Մխիթարյանը խաղում աշխուժություն մտցրին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի է ավարտել «Բերնլիի» հետ հանդիպումը` 2:2:
Խաղից հետո «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է իր տպավորություններով, ինչպես նաև խոսել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Այո՛, այսօր մենք պետք է հաղթեինք: Գոհ եմ նրանից, որ 0:2 հաշվով պարտվելուց հետո կարողացանք ոչ-ոքի ավարտել հանդիպումը: Գովում եմ թիմին` մարտական ոգու համար: Փոխարինման դուրս եկած Լինգարդը մեծ օգուտ տվեց թիմին: Նա և Մխիթարյանը թիմի խաղում աշխուժություն մտցրին: Մրցակիցը, ինչպես և մենք, պատժված էինք խաղային խիտ գրաֆիկով: Ամեն դեպքում, «Մանչեսթեր Յունայթեդը» արժանի էր հաղթանակի»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում «BBC»-ն:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը փոխարինման էր մտել երկրորդ խաղակեսի սկզբնամասում:

Աղբյուրը՝ armsport.am