Աշխարհ

27.12.2017 07:31


Հերթական զանգվածային թունավորման դեպքն է գրանցվել թուրքական բանակում

Հերթական զանգվածային թունավորման դեպքն է գրանցվել թուրքական բանակում

Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) նահանգի Իսլահիե շրջանում գտնվող 106-րդ հրետանային գնդում ծառայող 70 զինվոր սննդային թունավորման կասկածանքով հոսպիտալացվել է:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ զինվորների շրջանում գանգատները սկսվել են դեկտեմբերի 25-ի ընթրիքից որոշ ժամանակ անց:

Իսլահիյե շրջանի ղեկավար Ռամազան Յըլդըրըմը հայտարարել է, որ հոսպիտալացված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում: Պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Հիշեցնենք, որ 2017-ի ընթացքում մի շարք զանգվածային թունավորման դեպքեր են գրանցվել Թուրքիայի զինված ուժերում:

Մայիսի 23-ին Մանիսայի 1-ին համազորային ուսումնական բրիգադի մեկ այլ զորամասում տեղի ունեցած սննդային թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր 1049 զինվոր, որոնցից մեկը մահացել էր:

Դեպքից 4 օր հետո` մայիսի 27-ին էլ ժանդարմերիայի զորամասերից մեկում տեղի ունեցած թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր ժանդարմերիայի 70 ծառայող:

Վերջին դեպքը գրանցվել էր հունիսի 16-ին Մանիսայի ուսումնական զորամասերից մեկում: Զորամասի բուժկետ դիմած 85 զինվորներից 69-ը շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են Մանիսայի քաղաքային և Մերքեզեֆենի հիվանդանոցներ:

Հունիսի 19-ի երեկոյան Քաստամոնուի ժանդարմերիայի 5-րդ ուսումնական գնդի 38 զինվոր սրտխոառնոցի և փսխման գանգատներով դիմել էր, որոնցի 8ºը հոսպիտալացվել էր:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը