Հարավային Օսիայում պայթել է հայտնի ձեռնարկատիրոջ ավտոմեքենան (տեսանյութ)
Ցխինվալի կենտրոնում՝ Թատերական հրապարակից ոչ հեռու, որտեղ տեղադրված է ամանորյա տոնածառը, այրվել, այնուհետև պայթել է Toyota Land Cruiser Prado ավտոմեքենա:
Այն կայանված է եղել «Vincenzo» սրճարաի մոտ և պատկանել է Հարավային Օսիայի Բոքսի ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Վալիևին:
Դեպքի վայր ժամանած հրշեջներն արագ մարել են կրակը:
«Երբ մեքենան սկսեց այրվել, մենք բոլորս դուրս թռանք փողոց: Ես վստահ եմ, որ դա հրկիզում է, քանի որ վարորդի կողմից ուղևորի տեղի դուռը բաց էր: Բոլորն ընդարմացել էին, ոչ ոքի մտքով չանցավ վազել և սրճարանից կրակամարիչ բերել»,-պատմում է միջադեպի ականատես, սրճարանի աշխատակից Մադինան: Նրա խոսքով՝ մեքենայի հրդեհումից հետո 10 րոպեի ընթացքում երեք պայթյուն է տեղի ունեցել, հրշեջները տեղ են հասել և սկսել հրդեհը մարել մոտ 15 րոպե անց:
«Չեմ կարող նույնիսկ մոտավորապես ենթադրել, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ և ինչու: Ամանորից առաջ տրամադրությունս փչացավ: Բացի այդ, վհատվել եմ (ոչնչացված) աշխատանքային փաստաթղթերի պատճառով. ես դրանք սովորաբար թողնում եմ մեքենայում: Ո՞վ կարող էր ենթադրել, որ նման բան կլինի»,-JAMnews-ին ասել է «Vincenzo» սրճարանի տեր Ալբերտ Վալիևը:
Այժմ դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ մասնագետներն ու իրավապահները: Քննիչները չեն բացառում հրկիզման վարկածը:

Աղբյուրը՝ jam-news.net