Լրահոս

03.02.2010 13:11


Ս.Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ:

Հանդիպման ընթացքում Սեյեդ Ալի Սաղայիանը Սեյրան Օհանյանին հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու' ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի պաշտոնական հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը