ԲՀԿ քարտուղարի կանխատեսմամբ` հաջորդ խորհրդարանում ՀԱԿ-ը ներկայացված է լինելու
Բարգավաճ Հայաստան կուսակցության քարտուղար ԱրամՍաֆարյանի խորին համոզմամբ 5-րդգումարմանԱզգայինժողովումՀայազգայինկոնգրեսըներկայացվածէլինելու: Այս մասին նա այսօր ասել է 7օր-ի թղթակցին՝ նշելով.
-Հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում ունենալու ենք Հայ ազգային կոնգրեսի մի ֆրակցիա: Ես չգիտեմ՝ դա ինչ տոկոս է կազմելու, բայց նրանք մտնելու են խորհրդարան, որովհետև, ըստ ամենայնի, նրանք 2007թ.-իիրենցսխալևբաժան-բաժանտակտիկայիդառըպտուղներըքաղեցին: Դադասէլինելու, միավորվելուենևխորհրդարանմտնելուեն:
Կարծում եմ նաև, որ Դաշնակցությանհետմենքկկարողանանքինչ-որերկխոսությանմիջոցովհամագործակցությանհեռանկարգտնել: Իսկեթեչէ, ուրեմնԴաշնակցությունընույնպեսլինելուէընդդիմություն, և նրանք բացի ազգային գաղափարների կրող ընդդիմությունից, նաև սոցիալիստական ուղղվածության ընդդիմություն պետք է լինեն, որովհետև նրանց դերը գնալով աշխուժանում է սոցինտերնի մեջ և նրանք այդ դերակատարությունը Հայաստանում ուզեն-չուզեն պետք է տանեն:
Ամեն դեպքում, Ա. ՍաֆարյանըՀՅԴաշնակցությաննէլէտեսնումհաջորդխորհրդարանում:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա ԲՀԿ խմբակցության քարտուղարն այնքան էլ վստահ չէ, որ այդ կուսակցությունը խմբակցություն կունենա.
-Ինձհամարպարզչի«Ժառանգության»պարագան: Պարզի չի, որովհետև նա 2 ճանապարհ ունի՝ կա՛մհամագործակցելԼևոնՏեր-Պետրոսյանիհետևմիասնականճամբարովասպարեզգալ, կա՛մունենալայնպիսիայլընտրանքայինծրագրեր, որոնքնրանկդարձնենգրավիչևընդունելի գոնե այնքան ընտրողների համար, ինչքան որ ունեցել են 2007թ.-ին: Կարծումեմսադժվարխնդիրէ:
Ա. Սաֆարյանը նաև հավելել է, որ չկա ավելի անշնորհակալ գործ, քան ասել, թե ով է ձեռնտու, որ իրենց հակառակորդը լինի:
-Մեզհամարմեկէ, թեինչպիսինկլինիընդդիմությունը,- նշել է Ա. Սաֆարյանը,- բայց ընդդիմության և երկրի համար վստահ եմ, որ լավ կլիներ, եթե լիներ կառուցողական, բանիմաց, արհեստավարժևինտելեկտուալընդդիմություն, որը կարողանար ցույց տալ, որ ինքն իրական այլընտրանք է:
ԲՀԿ քարտուղարի կանխատեսմամբ` հաջորդ խորհրդարանում ՀԱԿ-ը ներկայացված է լինելու
Բարգավաճ Հայաստան կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանի խորին համոզմամբ 5-րդ գումարման Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրեսը ներկայացված է լինելու: Այս մասին նա այսօր ասել է 7օր-ի թղթակցին՝ նշելով.
-Հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում ունենալու ենք Հայ ազգային կոնգրեսի մի ֆրակցիա: Ես չգիտեմ՝ դա ինչ տոկոս է կազմելու, բայց նրանք մտնելու են խորհրդարան, որովհետև, ըստ ամենայնի, նրանք 2007թ.-ի իրենց սխալ և բաժան-բաժան տակտիկայի դառը պտուղները քաղեցին: Դա դաս է լինելու, միավորվելու են և խորհրդարան մտնելու են:
Կարծում եմ նաև, որ Դաշնակցության հետ մենք կկարողանանք ինչ-որ երկխոսության միջոցով համագործակցության հեռանկար գտնել: Իսկ եթե չէ, ուրեմն Դաշնակցությունը նույնպես լինելու է ընդդիմություն, և նրանք բացի ազգային գաղափարների կրող ընդդիմությունից, նաև սոցիալիստական ուղղվածության ընդդիմություն պետք է լինեն, որովհետև նրանց դերը գնալով աշխուժանում է սոցինտերնի մեջ և նրանք այդ դերակատարությունը Հայաստանում ուզեն-չուզեն պետք է տանեն:
Ամեն դեպքում, Ա. Սաֆարյանը ՀՅ Դաշնակցությանն էլ է տեսնում հաջորդ խորհրդարանում:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա ԲՀԿ խմբակցության քարտուղարն այնքան էլ վստահ չէ, որ այդ կուսակցությունը խմբակցություն կունենա.
-Ինձ համար պարզ չի «Ժառանգության» պարագան: Պարզի չի, որովհետև նա 2 ճանապարհ ունի՝ կա՛մ համագործակցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և միասնական ճամբարով ասպարեզ գալ, կա՛մ ունենալ այնպիսի այլընտրանքային ծրագրեր, որոնք նրան կդարձնեն գրավիչ և ընդունելի գոնե այնքան ընտրողների համար, ինչքան որ ունեցել են 2007թ.-ին: Կարծում եմ սա դժվար խնդիր է:
Ա. Սաֆարյանը նաև հավելել է, որ չկա ավելի անշնորհակալ գործ, քան ասել, թե ով է ձեռնտու, որ իրենց հակառակորդը լինի:
-Մեզ համար մեկ է, թե ինչպիսին կլինի ընդդիմությունը,- նշել է Ա. Սաֆարյանը,- բայց ընդդիմության և երկրի համար վստահ եմ, որ լավ կլիներ, եթե լիներ կառուցողական, բանիմաց, արհեստավարժ և ինտելեկտուալ ընդդիմություն, որը կարողանար ցույց տալ, որ ինքն իրական այլընտրանք է:
7or.am