Թուրք ընդդիմադիր կուսակցապետը Էրդողանին դատի է տվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Վերջինս հրապարակային վիրավորանք էր հասցրել ընդդիմադիր կուսակցապետին:
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ Քըլըչդարօղլուն Էրդողանից պահանջել է բարոյական վնասի փոխհատուցում: Դատական գործում որպես Քըլըչդարօղլուի իրավապաշտպան հանդես է գալիս Ջելալ Չելիքը:
Աղբյուրը նշում է, որ Էրդողանը դեկտեմբերի 13-ին Թուրքիայի Յալովա քաղաքում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ժողովում ելույթի ժամանակ Քըլըչդարօղլուի վերաբերյալ մասնավորապես ասել էր.
Թուրք ընդդիմադիր կուսակցապետը Էրդողանին դատի է տվել