ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից անցկացված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 մրցույթի արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես հայտնի է, ընդգրկվել է 10 լավագույնների թվում։
Մարզական լրագրողների և sms քվեարկության արդյունքներով Մխիթարյանը հավաքել է 9897.62 միավոր, որը լավագույն ցուցանիշն է քվեարկությանը ներկայացված 25 մարզիկների միջև։
Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են իր օգտին.
«Իմ երկրպագուները իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ`հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար: Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: Կշարունակեմ անել ամեն ինչ`հասնելու նորանոր հաջողությունների`ի ուրախություն իմ ազգի»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք` բացի Մխիթարյանից, 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկվել են նաև հետևյալ մարզիկները`
Արթուր Ալեքսանյան, Լևոն Արոնյան, Գրիգոր Մխիթարյան, Մաքսիմ Մանուկյան, Հովհաննես Բաչկով, Սիմոն Մարտիրոսյան, Էդգար Ստեփանյան, Արթուր Թովմասյան, Տիգրան Կիրակոսյան:
Հենրիխ Մխիթարյան. «Շնորհակալ եմ հայ ժողովրդին»

Աղբյուրը՝ armsport.am