Լրահոս

26.12.2017 09:34


«Վերնիսաժ»-ի մոտ բախվել են Lexus-ը, տրանզիտ համարանիշներով Toyota-ն ու Lada-ն

«Վերնիսաժ»-ի մոտ բախվել են Lexus-ը, տրանզիտ համարանիշներով Toyota-ն ու Lada-ն

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի մոտ, բախվել են Lexus մակնիշի 10 GS 909 համարանիշի, Toyota մակնիշի 9987 AD տրանզիտ համարանիշի և LADA 110 մակնիշի 60 DL 077 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը