Լրահոս

03.02.2010 12:48


Շիրակ Թորոսյան. «Վրաստանը շահագրգռված չէ հայ–թուրքական հարաբերությունների բարելավմամբ և սահմանի բացմամբ»

Շիրակ Թորոսյան. «Վրաստանը շահագրգռված չէ հայ–թուրքական հարաբերությունների բարելավմամբ և սահմանի բացմամբ»

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի կարծիքով' Վրաստանը շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ և հայ-թուրքական սահմանի բացմամբ, քանի որ դա կնշանակի, որ Վրաստանը դադարում է հաղորդուղիների տեսանկյունից Հայաստանի համար մենաշնորհային դիրք ունեցող պետություն լինելուց.

-Այսպես թե այնպես, հասկանալի է, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, այլընտրանքային ճանապարհ ունենանք, բնականաբար բեռնափոխադրումների սակագների վերանայում պետք է լինի։ Եթե շարունակաբար մնան այն բարձր սակագները, որ այսօր գոյություն ունեն, հասկանալի է, որ որևէ հայ գործարար կամ այլ երկրի գործարար Վրաստանով բեռնափոխադրում չի իրականացնի, այլ կիրականացնի Թուրքիայով,- ասել է Շիրակ Թորոսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը