Աշխարհ

25.12.2017 20:07


ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայում վթարի հետևանքով տուժածների մեջ հայերի կամ ՀՀ քաղաքացիների առկայության լուրերը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայում վթարի հետևանքով տուժածների մեջ հայերի կամ ՀՀ քաղաքացիների առկայության լուրերը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտում է Մոսկվայում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով տուժածների թվում հայերի և ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը: Այս մասին նշվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Մոսկվայում երթուղային ավտոբուսը դեկտեմբերի 25-ին հայտնվել է ստորգետնյա անցումում: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ, որտեղ գտնվում էին մեծ թվով մարդիկ:

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և բարեկամներին:

Վթարի հետեւանքով զոհվել է չորս մարդ, ևս ինը վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը դիտարկում է վթարի պատճառների երկու վարկած:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ երկու հոգի հիվանդանոցում են գտնվում ծայրահեղ ծանր վիճակում: Վթարից հետո Կուտուզովյան պողոտայում ավելի քան 3 կիլոմետր երկարությամբ խցանում է գոյացել:

Այս խորագրի վերջին նյութերը